Վանաձորում կանցկացվի առաջին Բարքեմփը

2016թ․ նոյեմբերի 6-­ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) կանցկացվի տեղեկատվական տեխնոլոգիաներին, համացանցին և նոր մեդիաներին առնչվող թեմաներով վանաձորյան առաջին Բարքեմփ ոչ ­ֆորմալ կոնֆերանսը:

չԿոնֆերանսի վերաբերյալ մանրամասները շուտով կհրապարակվեն միջոցառման պաշտոնական կայքում:

Միջոցառման պաշտոնական հեշ թեգն է՝ #barcampvanadzor16: Մասնակիցներն արդեն իսկ կարող են գրանցվել այս հասցեով` https://goo.gl/forms/u2Nbf6agzYwOQsVH2, իսկ կամավորները` https://goo.gl/forms/19WiGBr9TPUO0cXg2:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել այս հասցեով՝ [email protected] :

Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 18-ից 19-ը կայացավ 8-րդ երևանյան Բարքեմփը, որին մասնակցեցին մոտ 2000 մեդիա և ՏՏ ոլորտի մասնագետներ:

Ոչ պաշտոնական ձևաչափով կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն են ունենում ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, ելույթներ ունենալ, կիսվել սեփական փորձով:

Կարդացեք նաև 

itTest. ի՞նչ գիտես Բարքեմփից