Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 14)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Pose & Draw Dinosaurs

Գինը` 3.99$ – անվճար

Այս հավելվածը կսովորեցնի նկարել դինոզավրերի: Դուք նաև կծանոթանաք նրանց անուններին: Յուրաքանչյուր դաս ներառում է քայլ առ քայլ ուղեցույց:

 

 

Kamisado

Գինը` 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է սեփական աշտարակներից մեկը մոտեցնել հակառակորդի տանն ու գրոհ կազմակերպել: Կհետաքրքրի հատկապես նրանց, ովքեր սիրում են շախմատ:

 

OrasisHD

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք ավելի իրական տեսք հաղորդել ձել լուսանկարներին, այն ունի նկարների խմբագրման ավտոմատ 14 ռեժիմներ:

 

Interlocked

Գինը` 0.99$ – անվճար

Սա հետաքրքիր խաղ է, որը կմարզի ուղեղը: Պետք է կարողանալ անջատել իրարից տարբեր բարդ կառույցների մասերը: Խաղն ունի 5 գլուխ, 45 փազլ: