Google-ը կներկայացնի խելացի ժամացույց

Google-ը կներկայացնի խելացի ժամացույց

Ներկայումս Google-ը չի թողարկում ժամացույցներ սեփական բրենդի ներքո: Սակայն վերջերս ընկերությունը ներկայացրեց Pixel սմարթֆոնները, որոնց վրա պատկերված է ընկերության լոգոտիպը:

Այժմ սպասվում է, որ 2017-ի առաջին կեսում ընկերությունը կներկայացնի երկու խելացի ժամացույց, որոնք կաշխատեն Android Wear 2.0 օպերացիոն համակարգով: Սեպտեմբերին Google-ը հայտարարեց, որ վերոնշյալ համակարգը պատրաստ կլինի 2016-ի տարեվերջին. ամենայն հավանականությամբ, այս ՕՀ-ով աշխատող առաջին սարքերը կլինեն հենց Google խելացի ժամացույցները:

Google-ի ժամացույցների առանձնահատկությունը կլինի այն, որ հավելվածները հնարավոր կլինի օգտագործել անկախ` առանց սմարթֆոնի առկայության:

Աղբյուրը` Android Insider

 

Բաժիններ: Ինովացիա, Մոբայլ
Թեգեր: Google, Smart watch, Watch