Նկատած կլինեք, որ Facebook սոցցանցում օգտագործողի գլխավոր նկարը «զարդարված» է որևէ դրոշով կամ լոգոտիպով: Պարզվում է` սոցցանցն ունի ժամանակավոր գլխավոր նկար տեղադրելու հնարավորություն: Իսկ ինչպես դրանից օգտվել:
Մտեք ձեր անձնական էջ, մկնիկի կուրսորը պահեք ձեր գլխավոր նկարի վրա, որտեղ գրված է «Update profile picture» (փոխել գլխավոր նկարը):
Այնուհետև ընտրեք գոյություն ունեցող նկարներից կամ նորը վերբեռնեք: Նոր բացված պատուհանում` ձախ կողմում կա «Make Temporary» (դարձնել ժամանակավոր) կոճակ: Սեղմեք ու ընտրեք անհրաժեշտ ժամանակահատվածը, որից հետո գլխավոր նկարը հետ կվերադառնա հնին:
Կարող եք նաև ընտրել շրջանակը: Դա անելու համար այցելեք այստեղ: Facebook-ն առաջարկում է 58 թեմա, որից յուրաքանչյուրը պարունակում է 5–7 շրջանակ: Հիմնականում դրանք սպորտային թեմաներով են, սակայն կան նաև երաժշտությանը, բարի նպատակներին ու խաղերին վերաբերող շրջանակներ: