IT ակումբի շրջանակում կկայանա «Ինչպե՞ս առաջխաղացնել հավելվածը» թեմայով հանդիպում

IT ակումբի շրջանակում կկայանա «Ինչպե՞ս առաջխաղացնել հավելվածը» թեմայով հանդիպում

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) ու LOFT-ի համատեղ IT ակումբի շրջանակում կկայանա «Ինչպե՞ս առաջխաղացնել հավելվածը» թեմայով հանդիպում:

dsc_1155

Արսեն Սուլթանյան

Հանդիպումը կվարի IP Marketing և DigiSales ընկերությունների համահիմնադիր Արսեն Սուլթանյանը:

Հանդիպման թեմաները հետևյալն են.

  • Որո՞նք ենք համացանցային ու թվային գովազդի վերջին թրենդերն ու նորարարությունները,
  • Ինչպե՞ս առաջխաղացնել հավելվածներն ու հասնել հաջողության,
  • Ինչպե՞ս օպտիմալացնել հավելվածների խանութները,
  • Ինչպիսի՞ գովազդային արշավներ իրականացնել և որո՞նք են դրանց նրբությունները:

Օրերս Արսեն Սուլթանյանը հանդես էր եկել մեկ այլ դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել էր համացանցային ու թվային գովազդի վերջին թրենդերին ու նորարարություններին, ինչպես նաև խոսել բջջային հավելվածները հաջողությամբ առաջխաղացնելու մասին:

Սպասվող միջոցառմանը մասնակցելու համար այցելեք այստեղ:

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ