Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Funny Dracula stickers

Գինը` 0.99$ – անվճար

Funny Dracula-ն «սարսափելի» սթիքերների հավաքածու է, որոնցով կարելի է անակնկալի բերել ընկերներին: Փաթեթը ներառում է 12 սթիքերներ:

 

Jigsaw Wonder Polar Bears for Kids

Գինը` 1.99$ – անվճար

Փազլների ու սպիտակ արջերի սիրահարների համար է: Խաղն ունի 33 փազլներ, կարելի է ընտրել բարդության աստիճանը: Նախատեսված են նաև հուշումներ:

 

Moment Camera

Գինը` 0.99$ – անվճար

Սա հեշտությամբ օգտագործվող հավելված է, որը հնարավորություն է տալիս արագորեն փոխել նկարելու ռեժիմները, միացնել/անջատել թայմերը, լուսարձակումը և այլն:

 

Multiple Exposure – Double Exposure Camera

Գինը` 1.99$ – անվճար

Սա ևս լուսանկարող հավելված է, որը հնարավորություն է տալիս համադրել մի քանի կադրեր, օգտագործել տարբեր ֆիլտրեր, մի խոսքով` ստեղծագործել:

 

Magic Flowers

Գինը` 1.99$ – անվճար

Սա նյարդերը հանգստացնող հավելված է, որը պարունակում է 18 շատ գեղեցիկ ծաղիկների բարձր թույլատրելիությամբ լուսանկարներ, որոնք նաև անիմացիոն են: Նկարները նաև ինտերակտիվ են, այնպես որ մատով դիպչելով կարող եք շարժել այն: Հավելվածն ունի նաև հանգստացնող երգեր: