ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Գինը` 1.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով կկարողանաք պարզել` որքան աղմկոտ է շրջակայքը: Այն ունի դեցիբելային պրոֆեսիոնալ չափիչ և կարողանում է որսալ ամենաբարձր ձայները:
Գինը` 0.99$ – անվճար
Օգնեք Մեթթիին բացահայտել իր անցյալը`վերացնելով այլմոլորակային արարածներին: Գործեք արագ ու չմոռանաք հավաքել մետաղադրամները:
Ballpoint – Precision Art, Notes & Handwriting
Գինը` 0.99$ – անվճար
Այս հավելվածը հնարավորություն կտա ազատորեն ստեղծագործել, նշումներ անել: Ballpoint-ն առաջարկում է աշխատել 4096×4096 պիքսել թույլատրելիությամբ «կտավի» վրա:
Գինը` 0.99$ – անվճար
Լուսանկարները խմբագրող հավելված է սա, ունի բազմաթիվ ֆիլտրեր, 54 տառատեսակներ, 100-ից ավելի երանգներ: Նկարը խմբագրելու ընթացքում հնարավոր է խոշորացնել տվյալ հատվածը` ավելի մանրակրկիտ աշխատելու համար: