Samsung-ը օդակայաններում փոխարինում է Galaxy Note 7-ը

Samsung ընկերությունն այս աշնանը մեծ խնդիրների առաջ կանգնեց Galaxy Note 7 սմարթֆոնի պայթող մարտկոցների պատճառով, արդյունքում ստիպված եղավ կասեցնել մոդելի վաճառքն ու արտադրությունը: Աշխարհի մի շարք օդակայաններում արգելված է պայթյունավտանգ գաջեթն անցկացնել օդանավի վրա: Սակայն ի՞նչ անել, եթե պատրաստվում եք օդանավ նստել, նետել թանկարժեք սմարթֆոնը աղբարկղի մե՞ջ: Մինչև վերջերս ուղևորները հենց այդպես էին ստիպված անել:

Այժմ Samsung-ը գտել է խնդրի լուծում: Օդակայաններում` ստուգման կետերում, տեղադրված են ընկերության տաղավարները, որոնց մոտենալով հնարավոր է փոխանակել Note 7-ը` ընկերության այլ մոդելներից մեկով: Այժմ փոխանակում հնարավոր է անել ԱՄՆ-ի, Ավստրալիայի ու Հարավային Կորեայի որոշ օդակայաններում: Մոտ ապագայում Samsung-ը պատրաստվում է նման կետեր բացել աշխարհի բոլոր օդակայաններում:

Աղբյուրը` Gearburn