Apple-ի նոր համակարգիչները կներկայացվեն հոկտեմբերի 27-ին

Apple-ի նոր համակարգիչները կներկայացվեն հոկտեմբերի 27-ին

Ավանդույթի համաձայն` Apple-ը ամեն աշնանն անցկացնում է երկու ցուցադրություն, որտեղ ներկայացնում է իր նոր արտադրանքը: Սեպտեմբերին հանրության դատին են հանձնվում սմարթֆոնները, իսկ ավելի ուշ` պլանշետները, համակարգիչները և այլն: Այս տարին ևս բացառություն չէ: Կուպերտինյան կորպորացիան լրագրողներին է ուղարկել հոկտեմբերի 27-ին կայանալիք ցուցադրության հրավերներ: Միջոցառումը տեղի կունենա Կուպերտինոյում գտնվող Apple-ի մասնաշենքում: Ակնկալվում է, որ կցուցադրվեն նոր համակարգիչներ, այդ թվում` մասշտաբային նորացումներով MacBook նոթբուքեր, որոնց օգտատերերը սպասում են արդեն մի քանի տարի:

Հոկտեմբերի 27-ին կայանալիք ցուցադրության կարգախոսն է «Նորից ողջույն»: Ակնհայտ է, որ Apple-ը պատրաստվում է զարմացնել նոր iMac-ով կամ այս արտադրանքի ամբողջովին վերափոխմամբ: Սպասվում է նաև Mac Pro-ի նորացված տարբերակի թողարկումը:

Սակայն Apple-ի երկրպագուներն ամենից շատ սպասում են նոր նոութբուքների ցուցադրությանը: Լուրեր են պտտվում, որ նոր սերնդի Macbook Pro-ի ստեղնաշարի վրա լինելու է սենսորային OLED դիսպլեյ, որի վրա կարտածվեն բացված ծրագրի ստեղները: Նաև սպասվում է միանգամից չորս միացումով USB Ture-C: Բացի այդ` Apple-ը կարող է նորացնել 13 դյույմանոց MacBook Air-ը, իսկ 11 դյույմանոց մոդելն այլևս չի արտադրվի, որպեսզի չմրցակցի 12 դյույմանոց MacBook-երի հետ:

Բաժիններ: Համակարգչային