Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 24)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Light the Night HD

Գինը` 0.99$ – անվճար

Սա տարածություն անցնելու անվերջանալի խաղերից է, որի հերոսը կանաչ լուսավոր բզեզն է: Այն պետք է վազքի ընթացքում հավաքի լույսի շողերը, որպեսզի կարողանա լուսավորել ճանապարհը:

 

Numbers and Counting

Գինը` 2.99$ – անվճար

Ուսուցողական հավելված է, սովորեցնում է հաշվել, ճանաչել թվերը, օգտակար կլինի հատկապես նախադպրոցական տարիքի երեխաներին:

Slide Tetromino Premium

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է հավաքել բանալիներ` տեղաշարժվող կրակի միջոցով հալեցնելով սառույցները: Փազլ-խաղն ունի 100 մակարդակներ: Ժամանակային սահմանափակում չկա, սակայն քայլերի քանակը հաշված է:

 

DAYS — Event countdown

Գինը` 0.99$ – անվճար

Ձեր կյանքի ամենակարևոր օրերը նշեք այս հավելվածում, և այն կտեղեկացնի, թե քանի օր է մնացել: Իրադարձությունները հնարավոր է տարածել նաև հաղորդագրության ու նամակի միջոցով:

 

Mazy : Swipe to solve mazes

Գինը` 0.99$ – անվճար

Գտեք լաբիրինթոսից դուրս բերող ճանապարհը հնարավորինս արագ: Սլաքն արագ շարժվում է, և դուք կարող եք փոխել դրա ուղղությունը` հպվելով էկրանին: