Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Inspire Pro

Գինը` 7.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով նկարելիս Ձեզ կթվա, թե ստեղծագործում եք իսկական կտավի վրա: Ծրագիրը հնարավորություն կտա օգտվել 70 տարբեր վրձիններից ու գործիքներից: Կարող եք նաև պահպանել ընտրած կարգավորումները` հաջորդ անգամ նկարելն ավելի հեշտացնելու համար: Համատեղելի է iPad-ի հետ:

 

Momento – Share Your Memories as GIFs

Գինը` 1.99$ – անվճար

Ստեղծեք GIF-եր ձեր լուսանկարներից ու հեշտությամբ տարածեք դրանք այս հավելվածի միջոցով: Այն օգտագործում է խելացի ալգորիթմներ, որոնք ճանաչում են իրար նման լուսանկարները:

 

Build and Play 3D – Planes Special Edition

Գինը` 0.99$ – անվճար

Սա մոտորիկան զարգացնող փազլային խաղ է. պետք է մասերի բաժանված ինքնաթիռը հավաքել, իսկ երբ այն պատրաստ լինի, կարող եք սկսել խաղը:

 

How to Tie a Tie — 3D Animated

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը կսովորեցնի փողկապ կապելու ճիշտ ձևերը: Այն կառաջարկի կապելու 12 տարբերակ, յուրաքանչյուր եղանակ ներկայացվում է եռաչափ անիմացիաներով:

Compass by iVogel

Գինը` 0.99$ – անվճար

Սիրո՞ւմ եք արշավների գնալ. այս հավելվածը կօգնի միշտ իմանալ, թե որտեղ է հյուսիսն ու հարավը: Այն նաև ցուցադրում է տվյալներ եղանակի մասին, չափում ձեր քայլելու արագությունը: Compassն աշխատում է նաև Google Maps-ի հետ: