Microsoft-ը ներկայացրեց իր առաջին դեսկթոփ համակարգիչը

OLYMPUS DIGITAL CAMERA

Ամիսներ շարունակ շրջող լուրերից հետո Microsoft-ը քիչ առաջ կայացած միջոցառմանը ներկայացրեց իր առաջին դեսկթոփ համակարգիչը, որը կոչվում է Surface Studio:

Համակարգչի տեխնիկական պարամետրերին անդրադառնալով` նշենք, որ առաջարկվում է ընտրել Intel Core i5 կամ i7 պրոցեսոր, ինչպես նաև Nvidia 980 4 ԳԲ GPU չիպ, 32 ԳԲ օպերատիվ հիշողություն ու 2 ՏԲ հիշողության ծավալ: Համակարգիչն ունի նաև բարձրախոսներ, 4 USB 3.0 մուտք, Mini DisplayPort, SD քարտի հնարավորություն ու Ethernet մուտք:

Համակարգչի հետ միասին ներկայացվել է նաև հատուկ, սարք, որը կոչվում է Dial wu սենսորային մակերևույթ ունի. ամրանալով, օրինակ, էկրանին` այն լրացուցիչ հնարավորություններ է տալիս.

dial-796x485

Էկրանն ունի 28 դյույմանոց էկրան` 13.5 մլն պիքսել թույլատրելիությամբ:

https://youtu.be/BzMLA8YIgG0

Surface Studio-ն կարելի է պատվիրել արդեն այսօր, մեկնարկային գինը $3,000 է` 1TB / Intel i5 – 8GB RAM / 2GB GPU մոդելի համար, իսկ ամենաթանկը $4,200 է (2TB / Intel i7 – 32GB RAM / 4GB GPU): Առաքումը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին: