Uber-ի ինքնավար բեռնատարը կարողացել է տեղ հասցնել 50 հազար շիշ գարեջուր

Uber-ի ինքնավար բեռնատարը կարողացել է տեղ հասցնել 50 հազար շիշ գարեջուր

Otto տրանսպորտային ընկերության բեռնատարը, որը պատկանում է Uber-ին, հաջողությամբ ավարտել է իր առաջին բեռնափոխադրումը` ԱՄՆ Կոլորադո նահանգում առաքելով Budweiser գարեջրի 50 հազար շիշ:

Բեռնատարը շարժվել է 90 կմ/ժ արագությամբ, անցել 190 կմ` պահպանելով անվտանգ տարածությունը այլ մեքենաների հանդիպելիս և անհրաժեշտության դեպքում փոխելով դիրքը: Սակայն այն փողոցներում ու խաչմերուկներում, որտեղ շատ հետիոտներ կան, մեքենայի ղեկը վերցրել է ընկերության աշխատակիցը:

Otto ստարտափը հիմնել էին Google-ի, Apple-ի ու Tesla-ի նախկին աշխատակիցները: Ի տարբերություն Google-ի ինքնավար մեքենաների, Otto-ն կենտրոնացած է արագագնաց մայրուղիներում երթևեկություն կազմակերպելու վրա:

Otto-ի սարքավորումները արժեն $30 հազար դոլար և կարող են ցանկացած բեռնատար դարձնել «խելացի»:

Աղբյուրը` TechCrunch

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ, Ինովացիա
Թեգեր: Otto, Uber, բեռնատար