Bixi-ն թույլ կտա ղեկավարել սարքերը ժեստերով

Հաճախ է պատահում, երբ պետք է պատասխանել հեռախոսազանգին կամ թերթել պլանշետի վրա բաղադրատոմսի էջը, սակայն ձեռքերը թաց են կամ մաքուր չեն: Bixi ընկերությունը մշակել է համանուն սարք, որը լուծում է այս խնդիրը: Bixi-ն փոքր սարք է, որն ունի շարժումների սենսոր ու կարողանում է ղեկավարել ցանկացած տեխնիկա` սմարթֆոն, պլանշետ, նոութբուք, տեսախցիկ, խելացի լամպեր և այլն:

Bixi-ն հասկանում է մի քանի տեսակի ժեստեր` մոտեցում, հեռացում, ձեռքի շարժում դեպի աջ կամ ձախ և այլն: Յուրաքանչյուր ժեստի համար կարող եք նշանակել որոշակի գործողություն:

https://youtu.be/g6l5PyE6yVQ

Bixi-ն կարողանում է կառավարել մի շարք ընկերությունների սարքեր ու ծառայություններ, որոնց թվում են Apple, Nest, Philips, Sony, Amazon, Belkin, Sonos, Spotify ընկերությունները:

Bixi-ն կարելի է պատվիրել Kickstarter-ում` $69 դոլարով: Մշակողներն արդեն իսկ հավաքել են արտադրության համար անհրաժեշտ գումարը, այնպես որ առաքումը կմեկնարկի 2017-ի մարտին: