Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Slide Circus HD 

Գինը` 1.99$ – անվճար

Սա 2D փազլ-խաղ է, որտեղ պետք է հավաքել արվեստի տարբեր ստեղծագործությունների ամբողջական պատկերները: Աշխատեք հնարավորինս արագ լուծել գլուխկոտրուկն ու քիչ քայլեր անել: 90 փազլ հավաքելուց հետո կկարողանաք խաղալ Ձեր իսկ լուսանկարներով:

 

ActMonitor

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք հեշտությամբ տեսնել` որքան ազատ հիշողություն ունեք սմարթֆոնի մեջ, ինչ վիճակում է մարտկոցն ու ինչքան ծավալով տվյալներ եք օգտագործում ինտերնետից օգտվելիս:

 

Blox 3D World Creator

Գինը` 2.99$ – անվճար

Ստեղծիր գեղեցիկ աշխարհներ ու զարգացրու երևակայությունդ: Խաղը նախատեսված է երեխաների համար և ունի անիմացիոն օբյեկտներ օգտագործելու հնարավորություն:

 

Trixibrix

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է հնարավորինս շատ միավորներ վաստակել` կոտրելով աղյուսները: Խաղը կառավարվում է ընդամենը մեկ մատով. պետք է այն սահեցնել աջ կամ ձախ:

 

Blox 3D City Creator

Գինը` 2.99$ – անվճար

Կառուցեք շենքեր ու քաղաքներ, գործի դրեք ձեր երևակայությունը: Օգտակար է հատկապես երեխաների համար, որոնց կտրվեն ստեղծագործելու հնարավորություններ:

 

Addition Flashcard

Գինը` 3.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է երեխաների համար և կօգնի նրանց տարբեր խաղերի միջոցով մաթեմատիկա սովորել: Հավելվածի մշակմանը մասնակցել են ուսուցիչներ ու ծնողներ: Addition Flashcard-ն ունի երեխաներին մոտիվացնող խրախուսման համակարգ ու գրավիչ գրաֆիկա: