Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 28)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Frutorious

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածում պետք է պարոն Ֆրութին օգնել փրկել իր ընկերներին: Երկչափ խաղ է, որտեղ ձեզ կսպասեն տարբեր փորձություններ: Աշխատեք հավաքել բոլոր մրգերն ու մետաղադրամները:

 

Fudget

Գինը` 1.99$ – անվճար

Վերահսկեք ձեր ծախսերը, պլանավորեք գնումները ու մնացեք ձեր բյուջեի սահմաններում: Հավելվածի անվճար տարբերակը unlock անելու համար մուտք գործեք կարգավորումներ, սեղմեք Fudget Pro Upgrade ու վայելեք ծրագիրը:

 

VR Space: The last mission

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղը նախատեսված է Google Cardboard գլխակալ ունեցողների համար: Ձեզ սպասում են տիեզերական մարտեր՝ եռաչափ գրաֆիկայով ու հետաքրքիր էֆեկտներով: