10 փաստ նոր MacBook Pro-ի մասին

10 փաստ նոր MacBook Pro-ի մասին

Apple-ի նոր Macbook-ներն ունեն ստեղնաշարի վերևում տեղադրված ֆունկցիոնալ սենսորային հատված, ու այս նոր մոդելներն ավելի բարակ են, քան MacBook Air-ը: Իսկ այժմ կպատմենք, թե այլ ինչ նորամուծություններ ունեն այս նոր նոութբուքները:

 

e47901df2bca108b53b9e225ea8ae5fd

Երեք մոդել

Երկու մոդել` 13 և 15 դյույմ անկյունագծով, ու ևս մեկ 13 դյույմանոց` ավելի պարզ պարամետրերով:

6ade55eaa83a4030236d183500ab70bf

 

b0f23e5291e3f02db71b6e28945b4edd
Touch Bar սենսորային հատված

 

Ֆունկցիոնալ ստեղների փոխարեն Retina սենսորային էկրան է, որը կոչվում է Touch Bar: Այս հատվածի միջոցով հնարավոր է կառավարել էկրանի լուսավորությունը, ձայնի բարձրությունն ու այլն: Բացի այդ` ցանկացած հավելված օգտագործելու դեպքում Touch Bar-ը կառաջարկի հավելյալ ֆունկցիաներ:

 

2dd65294833d95264c8ea70b264849d9

Սակայն կարելի է նաև առանց դրա

Երրորդ պարզ մոդելը, որը $300-ով ավելի էժան է, չունի Touch Bar, այլ սովորական Esc, Power ու F1–F12 ստեղներ:

2b77a70a3a59bc362f08ff74b357c661
Ընտրեք մոդել`Touch ID-ով

Touch Bar ունեցող MacBook Pro-ները ունեն նաև մատնահետքի Touch ID սկաներ, որի  միջոցով պետք է միացնել համակարգիչն ու Apple Pay-ով վճարումներ կատարել:

49400d5a3640532bd35daf4b69bcc5b1

ab243533c74ebf85e3b26e7df1d28116Սա երբևէ թողարկված ամենաարագ ու թեթև MacBook Pro-ներն են

393aad6b91616f792f92cb0a0721c9aa

Ու առհասարակ, թերևս, լավագույն նոութբուքները: Նախորդ MacBook Pro-ի հետ համեմատ` այս մոդելի եռաչափ գրաֆիկան 130%-ով ավելի հզոր է, իսկ վիդեոյի մշակումը` 57 %: Խաղեր խաղալիս համակարգիչը 103%-ով ավելի արագ է: Նոութբուքի հաստությունը 14,9 մմ է (17%-ով նախորդ մոդելից բարակ) և 23% ավելի թեթև` 1,3 կգ:

bb306db9e10b5b7850f0697ff00c9f47

Լավագույն անելիք

Այս մոդելների էկրանը 67%-ով ավելի լուսավոր է, 25%-ով էլ կատարելագործված է գունապնակը:

4115a45f57f12b1766e82131b2b78c0b

0eb4a70d7d2b370b4c494c584f73b49dԱմենահարմարավետ թրեքփեդը

Թրեքփադը, որով կառավորում եք կուրսերը, շատ հարմարավետ է, բացի այդ` ունի սեղմման ուժգնությունը հասկացող Force Touch:

5ca2f0a7217fa1eb9694ccf916506d32MacBook Air-ը, կարելի է ասել, «մեռած է»

Նոր MacBook Pro-ն MacBook Air-ից ավելի բարակ է, սակայն նկատենք, որ Air մոդելն այսօր ամենամատչելի նոութբուքն է:

d90d5522f04d3f5591c361ec2f3a69c0Դասական USB-ն նույնպես

Սովորական USB մուտքերն արդեն դուրս են գալիս շուկայից, և նոր MacBook Pro-ներում այն նույնպես բացակայում է: Փոխարենը կա USB Type-C, քանակը 2 կամ 4 է` կախված մոդելից:

d291754726320e9073c4b453194a8b81

Եվ գնի մասին

13 դյույմանոց երկմիջուկ Core i5 պրոցեսորով նոութբուքը կարժենա $1,499.00, իսկ Touch ID-ով ու Touch Bar-ով մոդելները` $1,799.00: