Ամեն ինչ` Apple Watch Nike+-ի մասին

Վերջերս կայացած միջոցառմանը Apple-ը ներկայացրեց իր նոր Watch Nike+ ժամացույցը: Խելացի սարքի ստեղծման համար Apple-ը համագործակցել է Nike սպորտային հագուստի և կոշիկի  արտադրողի հետ։

Մոդելն անջրանցիկ է, կարող է մնալ 50մ խորությամբ ջրի տակ։ Այն ունի նաև GPS, որը թույլ կտա վազելու ժամանակ չվերցնել Ձեզ հետ iPhone-ը։ Watch Nike+ -ի հաջորդ տարբերակիչ առանձնահատկությունը տեսքն է։ Արտաքինով այն, իհարկե, քիչ է տարբերվում Series 2-ից (կան  38 և 42մմ էկրանով տարբերակներ), բայց ավելի տպավորիչ դիզայն ունի: Watch Nike +-ն առաջարկվում է ալյումինե, պողպատե և կերամիկայից տարբերակներով: Եվս մեկ փոփոխություն, որը աչք չի զարնում․ սրտի աշխատանքի համար նախատեսված ցուցիչի ապակե շրջանակի ներքին մասը հիմա պատրաստված է կերամիկայով, իսկ ցուցիչի ապակին` շափյուղայով։

apple_watch_series_2-carousel_678x452

Առաջի սերնդի ժամացույցում այսպիսի  նյութերի համակցումն օգտագործում էին միայն թանկարժեք մոդելների համար, իսկ «ավանդական» Apple Watch Sport-ներում կիրառվում էին պլաստիկ բաղադրամասեր։

Watch Nike+ հիմնական ֆունկցիոնալ առանձնահատկությունը արագությունն է` անմիջապես թվահարթակի էկրանից, առանց լրացուցիչ պարամետրեր օգտագործելու, Nike+ Run Club հավելվածի միջոցով հնարավոր է միանգամից անցնել վազելու ռեժիմին: Կարող եք դիպչել թվահարթակի Nike լոգոտիպին  կամ օգտվել Siri-ից։ Այս խելացի սարքը հասկանում է «սկսել վազքը», «դադարեցնել վազքը», «վերսկսել վազքը» և «ավարտել վազքը» ձայնային հրահանգները։ Ժամացույցը սկսում է հետևել վազքի վիճակագրությանը` տեմպին, հեռավորությանը, այրված կալորիաների քանակին, սրտի հպումների հաճախականությանը։ Այս բոլոր ցուցիչներն ի հայտ են գալիս, երբ ավարտում է վարժանքը:

hero1473326173339

Ժամացույցն ունի նաև երաժշտական նվագարկիչ, որը թույլ է տալիս արագ ռիթմով երգեր լսել: Սարքը նաև կզգուշացնի ու կհիշեցնի մարզվելու մասին: Կարող եք նաև ծրագրել մարզման պլան:

Համեմատած անցյալ տարվա գարնանը թողարկված Apple Watch-ի հետ` նոր մոդելն ունի երկմիջուկ պրոցեսոր, էկրանն ավելի պայծառ է (1000 Nit), իսկ մարտկոցն ապահովում է աշխատանքի մեկ հավելյալ օր։ Ոչ պակաս կարևոր են նաև ծրագրային համակարգի փոփոխությունները. watchOS 3-ը նոր հնարավորություններ է տալիս, օրինակ` այժմ կարելի է սահեցնել էկրանով  վերև ներքև, ինչպես iPhone-ի դեպքում։

Սովորական ալյումինե Watch Series 2-ը կարժենա մոտավորապես 254 հազար դրամ (38մմ մոդելը) և 277 հազար (42մմ մոդելը): Nike+ -ը նույնպես նույն արժեքն ունի։