Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 31)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Four: The Space Fight

Գինը` 1.99$ – անվճար

Շութեր ոճի այս խաղը նախատեսված է iPad պլանշետի համար: Այն կարելի է խաղալ միաժամանակ չորս ընկերներով:

 

Static Motion

Գինը` 0.99$ – անվճար

Սա արկադային խաղ է` արագության սիրահարների համար: Դիպչեք լուսավոր մասնիկներին` նրանց էներգիան հավաքելու համար, որպեսզի կարողանաք շարունակել ճանապարհը:

 

Mojidog

Գինը` 0.99$ – անվճար

Սթիքերների հավաքածու է` նախատեսված շներ սիրողների համար: Պարունակում է շների 50 ցեղատեսակներ, որոնցից կարող եք ընտրություն անել:

screen696x696-14

 

Ski Safari 2

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել Սվենին ու նրա քրոջը հաղթահարել անվերջանալի թվացող արկածները: Սահելու ընթացքում խուսափեք բլուրներից, քարերից ու այլ արգելքներից: