Motorola-ի «մետաղադրամը» կօգնի փրկել մարդկանց կյանքը

Երկու տարի առաջ Motorola ընկերությունը ներկայացրել է Keylink կախազարդը, որը նախատեսված է նրանց համար, ովքեր կորցնում են իրենց բանալիները կամ հաճախ մոռանում դրանք: Այժմ ընկերությունը ներկայացրել է սարքի նորացված տարբերակը` Connect Coin-ը, որն իրենից ներկայացնում է փոքր մետաղադրամ` օժտված բազմաթիվ հնարավորություններով:

Սարքն ունի Bluetooth 4.0 և GPS, սնվում է մարտկոցից, որը կարող է բավականացնել մոտ մեկ տարի: Սարքի հիմնական խնդիրն է հիշեցնել օգտագործողին, որ նա ինչ-որ կարևոր բան է մոռացել:

Կարող եք նաև ընտրել` թե որտեղ Connect Coin-ը չաշխատի ու չանհանգստացնի ձեզ, օրինակ` աշխատավայրում:

Connect Coin-ը կարողանում է նաև փոխել նվագարվող երգերը, իսկ եթե դուք գտնվում եք վտանգի մեջ, սեղմեք SOS կոճակը, և ձեր գտնվելու մասին ինֆորմացիան կուղարկվի հարազատներին:

Սարքի հետ աշխատելու համար պետք է սմարթֆոնի վրա տեղադրել Hubble հավելվածը: