5 օգտակար խորհուրդ՝ աննախադեպ խնայողության համար

Ինչպես ամեն տարի այս տարի ևս, նոյեմբերի 25-ին, երախտագիտության օրվան հաջորդող ուրբաթ օրն ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում նշվում է «սև ուրբաթը»՝ հայտնի իր աննախադեպ մինչև 90%-ի հասնող զեղչերով: Ներկայացնում ենք օնլայն գնումներ կատարելու օգտակար խորհուրդներ, որոնց օգնությամբ գնումներ կատարելը կլինի հաճելի և շահավետ:

Խորհուրդ 1. Պլանավորե՛ք նախապես

Քանի որ այս ժամանակահատվածում առաջարկվող զեղչերը բազմաթիվ են, անհրաժեշտ է իմանալ, թե կոնկրետ ինչ եք ցանկանում և ինչ է անհրաժեշտ: Կարևոր է հստակ իմանալ ապրանքի բնութագիրը, տեսակը, առանձնահատկությունները, նախընտրելի արտադրողը և այլ մանրամասներ:

Խորհուրդ 2. Տեղեկացված եղեք նորություններին

Բազմաթիվ օնլայն խանութներ տալիս են հնարավորություն նախապես տեղեկացված լինել սպասվող զեղչերին և ապրանքատեսականուն: Օնլայն խանութների մեծ մասն ունի մեյլինգի ծառայություն, որը թույլ է տալիս ծանոթանալ նոր զեղչերին և հնարավորություններին Ձեր էլ. փոստի միջոցով:

Խորհուրդ 3. Կատարե՛ք օնլայն ուսումնասիրություն

Հավանականությունը, որ Ձեր նախընտրած ապրանքները կառաջարկվեն տարբեր խանութների կողմից տարբեր պայմաններով մեծ է: Ուստի կարող եք կատարել օնլայն ուսումնասիրություն: Նախապես իմացեք, թե որ խանութն է տվյալ արտադրողի ապրանքն առաջարկում հավելյալ շահավետ պայմաններով, որ խանութում կա տվյալ արտադրողի կամ ապրանքի տեսականու ընտրություն և այլն: Քանի որ զեղչերը տևում են կարճ ժամանակահատված, կարևոր է հստակ իմանալ, որ խանութից է առավել նպատակահարմար կատարել տվյալ գնումը:

Խորհուրդ 4. Կազմե՛ք ցուցակ և նշե՛ք ապրանքների համար նախատեսած արժեքը

Եթե պատրաստվում եք գնել մի քանի ապրանք, ապա գնումների գործընթացը հնարավորինս կազմակերպված դարձնելու համար կազմեք ցուցակ և նշեք այն առավելագույն գինը, որ պատրաստ եք վճարել տվյալ ապրանքի համար: Կարող եք նույնիսկ առանձնացնել ապրանքների հղումները և սև ուրբաթին պարզապես ստուգել տվյալ ապրանքի համար առաջարկվող զեղչը:

Խորհուրդ 5. Շտապե՛ք

Քանի որ սև ուրբաթին մեծ զեղչերով գնումներ կատարողների թիվը շատ մեծ է, իսկ որոշ ապրանքների թիվը՝ սահմանափակ, անհրաժեշտ ապրանքը գտնելու դեպքում պետք է շտապել և կատարել գնումը:

Սև ուրբաթին մեծ զեղչեր առաջարկող խանութների մեծամասնությունը չի իրականացնում առաքում ՀՀ, սակայն դա այլևս խնդիր չէ:

Գրանցվելով Գլոբբինգի կայքում և ստանալով առաքման հասցեներ ԱՄՆ-ում, Անգլիայում և ՌԴ-ում կարող եք կատարել օնլայն գնումներ սև ուրբաթի ամենամեծ զեղչերով և ստանալ Ձեր գնումները Հայաստանում: