Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 16)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

MarginNote Pro

Գինը՝ 7.99$ – անվճար

Այս հավելվածը արդյունավետ  առաջարկ է pdf և epub ֆայլերով աշխատողների, սովորողների համար: MarginNote-ը  հնարավորություն է տալիս արագ նշուներ անել, ընդգծել, առանձնացնել տողերը:

marginnotescreen696x696-1marginnote

Cute Heart Glowwing Ghost stickers for iMessage

Գինը՝ 1.99$ – անվճար

Սթիքերների այս փաթեթը ընդգրկում է 20 անիմացիոն պատկեր: Ձեր զգացմունքները iMessage-ով ավելի վառ դրսևորելու հարցում գուցե կօգնի փայլող կարմիր սրտով հոգին:

ghost-stickersghost-stickers1ghost-sticker-2

Goodear Scales  

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը երաժշտական լսողությունը զարգացնելու համար է: Պատահական հերթականությամբ հնչած նոտաները, պետք է նույն կերպով կրկնել: Հավելվածը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալ երաժիշտների համար:

goodear  goodear1

InstaWeb: Web to PDF Converter, Article Cleaner and Reader

Գինը՝ 1.99$ – անվճար

InstaWeb-ը թույլ է տալիս ցանկացած web էջ դարձնել PDF` ավելի ուշ օգտագործման համար: Նախքան պահպանելը կարող եք անվանում ընտրել ֆայլի համար, ինչպես նաև InstaWeb-ը հնարավորություն է տալիս պահպանել web էջի միայն տեքստը:

instawebinstaweb1instaweb2