Microsoft Office 365-ը անվճար ձեռք բերելու 8 գաղտնիք

Ընդամենը մի քանի քայլով հնարավոր է Microsoft Office 365-ը մեկ տարի ժամկետով անվճար ձեռք բերել: Պարզապես պետք է հետևել այս 8 քայլերին. 

1-ին քայլ

Առաջինը պետք է մտնել Office  Dev center  ,  գրանցվել սեղմելով՝  Sign Up.

1

2-րդ քայլ

Գրանցվելու համար անհրաժեշտ է լատանիտառ լրացնել անվան և ազգանվան դաշտերը, ինչպես նաև թողնել ձեր էլհասցեն: Այս տվյալները լրացնելն ավարտելուց հետո սեղմել Finish կոճակը.

2

3-րդ քայլ

3-րդ քայլը՝ էլհասցեի ստուգումն է: Դուք նամակ կստանաք, որտեղ կգտնեք հատուկ հղում՝ Click here to get your account: Հետևեք այդ հղմանը.

3

4-րդ քայլ

Եվս մեկ անգամ պետք է լրացնեք ձեր տվյալները:  Այստեղ պարտադիր է բոլոր դաշտերի լրացումը  ու կրկին լատինատառ:

4

5-րդ քայլ

Այժմ մտածեք ծածկանուն ու գաղտնաբառ: Այնուհետև, հետևեք բոլոր ցուցումներին և էջի ներքևում սեղմեք՝ ստեղծել հաշիվ.

5

6-րդ քայլ

Գրանցումը հաստատելու համար պետք է թողնել բջջային հեռախոսի համարը և սպասել հաղորդագրության: Սա անհրաժեշտ է ապացուցելու համար, որ դուք ռոբոտ չեք:

6

7-րդ քայլ

7-րդ քայլով պահպանեք ձեր տվյալները և վերջում սեղմեք ամեն ինչ պատրաստ է կոճակը:

7

8-րդ քայլ

Ձեր գրանցումն ավարտված է և դուք կստանաք Microsoft Office 365-ը մեկ տարի ժամկետով: Այս քայլերից հետո ավտոմատ կտեղափոխվեք փաթեթը ներբեռնելու էջ, իսկ չփոխադրվելու դեպքում ձեր էլհասցեին ուղարկված նոր նամակում կգտնեք հղումը :

8

Նշենք, որ այս ճանապարհը ամբողջությամբ օրինական է: