Այսօր մեկնարկել է Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը

Այսօր Դիլիջանում մեկնարկել է Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստան 20.18 – 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով:

Ֆորումի նպատակն է մինչև 2018թ. Հայաստանը ամենաինովացիոն երկրների շարքում  60-ից բարձրացնել 20-րդ հորիզոնական: Բիզնես ինովացիոն ֆորումի ընթաացքում քննարկվում և մշակվում է Հայաստանի ինովացիոն զարգացման ռազմավարությունը: Ռազմավարության մշակման հիմանական ուղղությունները կրթության, ձեռներեցության և տեխնոլոգիական առաջխաղացումն է Հայաստանում:

unnamed

Այս տարի ֆորումին մասնակցությունը ընդլայնվել է համեմատած նախորդ տարիների: Տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների, նաև ՀՀ կառավարության ու միջազգային կազմակերպությունների շուրջ 150 ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներն են՝ նորարական ապրանքներն ու ծառայությունները, ինովացիաների միջոցով բիզնես պրոցեսների զարգացումը և ինովացիոն տնտեսության ռազմավարության մշակումը:

unnamed-3

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը կարևորեց նորարարությունների կարիքը բիզնեսում. «Այսօր ավանդական բիզնեսն էլ է ենթարկվում փոփոխությունների, փոփոխվում են բիզնես մոդելները: Այնպես որ նորարարությունների կարիքը բիզնեսում ակնհայտ է: Իսկ Հայաստանի համար, որը փակ սահմաններով երկիր է, հարկավոր է օգտագործել տեխնոլոգիաները եւ կարճ ժամկետներում հասնել նկատելի արդյունքների»:

Նշենք, որ  ֆորումի հովանավորն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման  դաշնային նախարարության  ֆինանսավորմամբ և «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

Նունե Գրիգորյան