Google Maps-ը ներդրել է 3 նոր ապշեցուցիչ ֆունկցա

Հիշեք, թե որքան ժամանակ և նյարդ եք ծախսել խանութներում, սրճարաններում և այլ հաստատություններում մարդկանց կուտակումների ու հերթերի պատճառով: Հիմա արդեն կարող եք խուսափել: Google Maps-ը իրական ժամանակում ցույց կտա  հաստատությունների ծանրաբեռնվածությունը:

Այն թույլ կտա իրական ժամանակում տեղեկանալ ձեր նախընտրած հաստատության գերբեռնվածության մասին:

Google Maps-ում «Popular times» բաժնում շաբաթվա տարբեր օրերին և տարբեր ժամերին կարելի էր տեսնել ընտրված վայրի հաճախելիության աստիճանը, հիմա ավելացել է նաև իրական ժամանակում տեղեկանալու ֆունկցիան: Գծապատկերի վրա կարմիրով առանձնացված կարող եք տեսնել հաճախորդների քանակը:

Google-ի մյուս թարմացումը կուրախացնի յուրաքանչյուր քայլը նախապես պլանավորողներին: Հաստատությունների զբաղվածության գծապատկերի ներքևում տեղեկություն է հայտնվել,  թե սովորաբար որքան ժամանակ են մարդիկ անցկացնում տվյալ հաստատությունում: Սա էլ կօգնի խուսափել տհաճ անակնկալներից և ամեն ինչ կգնա ըստ նախանշված պլանի:

Եվ վերջին թարմացումը. Սա էլ կտեղեկացնի աշխատանքի ժամանակացույցը:

Այսպիսով, Google-ը կհոգա ձեր ժամանակի անիմաստ ծախսի և ճիշտ պլանավորման մասին: Այս ֆունկցիաները հասանելի են Google Maps-ի բոլոր տարբերակների համար: