Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 23)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

ReColorer

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը լուսանկարներ խմբագրելու համար է: Այն ընդգրկում է 50 ֆիլտր, 34 բոկե ձևավորում և լուսային էֆեկտներ, 52 հայելային էֆեկտ և 23 կես տոնային ֆիլտր:

recolorer recolorer1 recolorer2

NERDY BUNNY

Գինը՝ 1.99$ – անվճար

Թմփլիկ նապաստակի անիմացիոն սթիքերներ iMessage-ի համար: Nerrdy bunny անիմացիոն սթիքերների փաթեթը ներառում է 23 տարբեր պատկեր, որոնց միջոցով կարող եք ընկերներին ասել, որ սոված եք, քնել եք ուզում կամ էլ սիրահարված եք:

nerdy-bunny nerdy-bunny1 bunny

Artie’s Magic Pencil

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը ինտերակտիվ արկածներ է պարունակում: Մոնստրը իր ճանապարհին ավերում է ամեն ինչ, իսկ Արթին վերակառուցում է աշխարհը: Խաղում ներառված է ավելի քան 25 պատկեր, որոնք պետք է նկարեք:

artie artie1

TraptionBakery

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում դուք փազլերի միջոցով պետք է հացի հսկայական գործարանում հաց թխեք, որից հետո կստանաք նոր առաջադրանքներ: Մեծ ուշադրություն և կենտրոնացում պահանջող խաղ է:

croppedimage1140600-setwidth1140-traptionbakery-ss001 traption

Starlight – Explore the stars

Գինը՝ 1.99$ – անվճար

Starlight հավելվածի միջոցով կարող եք ուսումնասիրել տիեզերքը: Պարզապես սեղմեք երկնային մարմինների վրա, տեղեկացեք դրանց մասին, հետո փնտրեք ու գտեք տիեզերքում: Ձեր տրամադրության տակ են Արեգակնային համակարգի ավելի քան 100 հազար աստղ, 88 մոլորակ ու համաստեղություն:

starlight starlight1 starlight2

Calc 2M – Scientific Calculator

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա մեծ հնարավորություններով հաշվիչ է: Այս հավելվածի առանձնահատկությունը հաշվումների պատմության պահպանումն է: Այս հնարավորությունը թույլ է տալիս օգտագործել նախորդ գործողությունների պատասխանները:   Calc 2M-ը  նաև ունի տարբեր գույներով թեմաներ:

calc2m calc2m1 calc2m2