Համացանցից ի սպառ անհետանալու արագ միջոց

Եթե տարբեր սոցիալական կայքերում ունեք հաշիվներ և ցանկանում եք ազատվել սեփական հաշիվներից, ջնջել ձեր վիրտուալ կյանքի պատմությունը, ապա առաջարկում ենք օգտվել  Deseat.me ծառայությունից:

Այս ծառայության միջոցով կարող եք ջնջել ցանկացած հաշիվ, միայն թե այն պետք է կապված լինի Google-ի ձեր հաշվի հետ:

deseatme

Deseat.me-ն աշխատում է հետևյալ սկզբունքով. Նախ գրանցվում եք Google-ի ձեր հաշվով, որից հետո ծառայությունը ստուգում է բոլոր տեղերը, որտեղ գրանցված եք Gmail-ի միջոցով: Այնուհետև, ներկայացնում է ձեր հաշիվների ցանկը և արդեն հերթը հասնում է վճռականին: Միայն մեկ սեղմումով հնարավոր է դառնում ի սպառ ջնջել ձեր հաշիվները Facebook-ից  Skype-ից, Evernote-ից, Pinterest-ից, Instagram-ից, Twitter-ից և այլ սոցցանցերից ու կայքերից: