Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով հիշեցնող լավագույն ծրագրերը` նախատեսված iOS և Android համակարգերի համար:
Գինը` անվճար
Any.do –ն հարմարավետ հավելված է օրը պլանավորելու համար: Նշեք բոլոր գործողությունները որոնք պատրաստվում եք անել օրվա ընթացքում և Any.do-ն ձեզ կհիշեցնի դրանց մասին: Այստեղ հնարավոր է նշումները թեմատիկ բաժանել: Օրինակ աշխատանքի հետ կապված նշումները մեկ տեղում հավաքել, իսկ ընտանեկանը՝ մեկ այլ:
Գինը՝ անվճար
Google-ի այս հավելվածով հնարավոր է նշումներ անել ամեն պահի և տեղում, որոնց մասին հետո կհիշեցնի հավելվածը: Նշումները կարող եք կազմել ձեր նախընտրելի գույներով,պիտակներով:
Say&Go Voice Notes With Reminders & Sharing (iOS)
Գինը՝ 2.99$
Եթե արագ մտքեր են առաջանում, որոնք պետք է հիշեք օրվա ընթացքում, ապա այս հավելվածը կօգնի արագ ձայնագրել դրանք և հետո կհիշեցնի: Հավելվածը սկսում է ձայնագրել գործարկելուն պես և ընդամենը 6 վայրկյանում կարող եք արագ արտահայտել ձեր միտքը: Ի դեպ, ձայնային նոթերով կարող եք նաև կիսվել:
Գինը՝ անվճար
Գրեք և հավաքեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է: Սկան արեք փաստաթղթեր, պահեք լավ գաղափարները, որոնք հետո կարող եք գտնել Evernot-ում:
Just Reminder (Android)
Գինը՝ անվճար
Սա նախորդներից տարբերվում է պարզությամբ: Այն պարզապես հիշեցնում է երբ, ինչ պետք է անել:
Begin (iOS)
Գինը՝ 0.99$
Այս հավելվածը հեշտ և կարճաժամկետ պլանավորման համար է: Ընդամենը 3 տարբերակ. Կարող ես պլանավորել ընթացիկ, հաջորդ օրը և վերջ: Այս հավելվածը պահպանում է միայն նախորդ 2 օրվա նշումները, հները ավտոմատ կերպով ջնջվում են:
Checkmark 2 (iOS)
Գինը՝ 4.99$
Checkmark 2-ը մեկ այլ հիշեցնող հավելված է: Կարող եք ձեր սիրելի վայրերի համար նշումներ անել, որոնք ձեզ կհիշեցնի հավելվածը: Նաև կարելի է առանձին նախագծերի համար ստեղծել հիշեցումներ:
Գինը՝ անվճար
Այս հավելվածը նախատեսված է և՛ iOS, և՛ Android համակարգերի համար: Հեշտ օգտագործվող հավելված է:
Գինը՝ անվճար
Wunderlist-ը անվճար, գեղեցիկ դիզայնով ու օգտագործման համար հարմարավետ հավելված է: Հավելվածը նաև թույլ է տալիս կիսվել ձեր պլաններով, մտքերով ու առաջադրանքներով:
Գինը՝ անվճար
Հեշտ, արագ և հետաքրքիր տեսքով հավելված է: Ձեր անելիքները անցկացրեք շրջանակների մեջ և to round-ը ձեզ կհիշեցնի դրանք: