Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 25)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

ArtRage for iPhone

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նկարչական հավելված է՝ մեծ ներկապնակով և գործիքների ընտրության բազմազանությամբ: Գլխավոր առանձնահատկությունը՝ ռեալիստիկ նկարներ ստանալու հնարավորությունն է:

artrage-for-iphone artrage-for-iphone1 artrage-for-iphone2

TABATACH

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ֆիթնես մարզումների պլանավորման համար նախատեսված հավելված է, որը կարելի է օգտագործել նաև յոգայի և վազքի համար: Հավելվածը թույլ է տալիս սահմանել անհրաժեշտ ինտերվալներ ակտիվ մարզումների և հանգստի միջև:

tabatach tabatach1 tabatach2

Heads Up!

Գինը՝ 0.99$ – անվճար

Շատ տարածված, զվարճալի խաղ ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Էլեն ԴեՋեներսից: Պետք է ընտրել խաղի թեման, սմարթֆոնը պահել ճակատին և 60 վայրկյանում ընկերներին հարցեր ուղղելու միջոցով գուշակել հնարավորինս շատ բառեր կամ անուններ:

heads-up heads-up1 heads-up2

Build-a-lot 4: Power Source

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա ստրատեգիական խաղ է: Պետք է քաղաք կառուցել և էլեկտրաֆիկացնել այն: Sim city հայտնի խաղի սիրահարներին այս մեկը նույնպես կհետաքրքրի: Խաղն ընդհանուր առմամբ ունի 68 փուլ:

build-a-lot-4-1 build-a-lot-4

 

Build-a-lot 4: Power Source  HD

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա նախորդ խաղի HD տարբերակն է: Այն նախորդի թարմացված և որակյալ տարբերակն է:

hd-build-1 hd-build

Say&Go Voice Notes With Reminders & Sharing

Գինը՝ 2.99$ – անվճար

Եթե արագ մտքեր են առաջանում, որոնք պետք է հիշել օրվա ընթացքում, ապա այս հավելվածը կօգնի արագ ձայնագրել դրանք և հետո կհիշեցնի: Ձայնային նոթերով կարող եք նաև կիսվել:

sayandgo sayandgo1 sayandgo2