Ֆորմատի փոխարկման (կոնվերտացիա) 5 լավագույն ծառայությունները

Հաճախ անհրաժեշտություն է առաջանում արագ փոխել ֆայլի ֆորմատը, բայց համացանցում հանդիպող ծառայությունները կամ վճարովի են, կամ սահմանափակումներով են թույլ տալիս օգտվել, պարտադիր է գրանցումը և այլն: Ահա 5 web-ծառայություն, որոնք անվճար են, արագ են ու լավագույնս կօգնեն այս հարցում:

Zamzar

zamzar

Zamzar-ի միջոցով կարող եք փոխարկել գրեթե ամեն ինչ: Այն պարունակում է 1200 փոխակերպման տեսակ: Բացի ամենատարածված PDF, DOC, FLAC, MP3, AVI, MP4 ֆորմատի ֆայլերից, հասանելի են նաև XPS կամ էլ AIFF ֆորմատների փոխակերպումները: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է միայն էլեկտոնային հասցեն:

CloudConvert

cloudconvert

Ի տարբերություն մյուսների, այս ծառայության միջոցով փոխակերպված ֆայլերը բեռնելուց բացի, կարող եք պահպանել նաև Dropbox, Google Drive, OneDrive և Box ամպային համակարգերում: Այստեղ հասանելի է ավելի քան 200 ֆորմատի փոխակերպում (կոնվերտացիա):

Convert.Files  

convert-files

Այս ծառայությունից օգտվելու համար ոչ մի կոնտակտային տվյալ հարկավոր չէ, եթե ցանկանում եք փոխված վերջնական տարբերակը ստանալ էլեկտրոնային հասցեին, ապա միայն այդ դեպքում անհրաժեշտ է տրամադրել այն, այլապես կարող եք պարզապես սպասել ավարտին և անմիջապես ներբեռնել:

Online-Convert

online-convert

Այս ծառայությունը առաջարկում է նաև ընթացքում փոփոխություններ կատարելու հնարավորություն: Կախված ֆայլի տեսակից՝ կարող եք կտրել, փոքրացնել չափը, շրջել և այլն: Հնարավոր է պահպանել նաև Google Drive-ում կամ Dropbox-ում: Ծառայությունն անվճար է, եթե գայլի չափը չի գերազանցում 100 ՄԲ-ը: Ավելի դեպքում անհրաժեշտ է գնել 24 ժամյա հասանելիություն կամ էլ ձևակերպել ամսական գրանցում:

Smallpdf

smallpdf

Ամենահաճախը PDF ֆորմատի փոխակերպումն (կոնվերտացիա) է պետք գալիս: Smallpdf-ը նախատեսված է հենց PDF –ի համար, բայց ժամանակի ընթացքում ծառայությունների քանակը ավելանում է: Ի դեպ, այս մեկը համեմատաբար ժամանակակից դիզայնով է առանձնանում մնացածից: