[email protected] միջոցառմանը մասնակցել է ավելի քան 250 դպրոցական

TEDxYouth@Gyumri միջոցառմանը մասնակցել է ավելի քան 250 դպրոցական

Նոյեմբերի 26-ին Գյումրիում տեղի է ունեցել TEDxYouth միջոցառումը՝ «Երազանքների վերածնունդ» խորագրով, որին մասնակցել են ավելի քան 250 դպրոցական և պատանի Հայաստանի տարբեր մարզերից:

[email protected]ի ընթացքում 17-25 տարեկան բանախոսները պատմել են իրենց ամենահամարձակ ու ամենահետաքրքիր գաղափարների մասին, կիսվել հիասթափությունը հաղթահարելու և առաջ շարժվելու սեփական բանաձևերով: Նրանք կարևորել են տեխնոլոգիաների դերը կրթության զարգացման գործում, նաև բարձրաձայնել կրթական համակարգի նրբությունների ու խնդիրների մասին:

Նշենք, որ [email protected] միջոցառման գլխավոր գործընկերը Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունն է։ Միջոցառմանը աջակցել են Dasaran կրթական ծրագիրը և Գյումրու Հայորդյաց տունը:

Ի դեպ, [email protected]ն արդեն երրորդ երիտասարդական TEDx-ն է, որ անցկացվում է Երևանից դուրս։ Նախորդ միջոցառումները՝ [email protected] և [email protected], տեղի են ունեցել 2014 և 2015 թվականներին: