Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 29)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Gloomlogue

Գինը՝ 0.99$ – անվճար

Նկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է: Հավելվածում կան բազմաթիվ հնարավորություններ՝ 50-ից ավելի ֆիլտրեր, 34-ից ավելի լուսային էֆեկտներ և այլն:

gloom gloom1 gloom2

Primo Do

Գինը՝ 1.99$ – անվճար

Primo Do-ն կօգնի պլանավորել ձեր օրը: Ձեր նշած գործողությունների մասին կհիշեցնի Primo Do-ն: Այն թույլ է տալիս սահմանել առաջնահերթություններ, երկարաժամկետ նպատակներ, դասակարգել գործերն ըստ կարևորության:

primodo primodo1 primodo2

Genius AdBlocker

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավեվածի միջոցով կարող եք ազատվել ձեզ համար անցանկալի գովազդներից՝ արգելափակելով դրանք: Արդյունքում կարող եք խնայել մարտկոցի լիցքավորումը, ավելացնել աշխատանքի արագությունը: Պետք է պարզապես ներբեռնել և անել համապատասխան կարգավորումները:

adblocker adblocker1 adblocker2

The Lost Ship

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա արկածներով հարուստ խաղ է: Պետք է վերականգնել Կարիբյան ծովի ջրերում պայթեցված նավը և այդ ընթացքում անցնել տարբեր փորձութունների միջով, որոնել ճիշտ ելքեր ու ճանապարհներ, լուծել գլուխկոտրուկներ և այլն:

lostship lostship1

Zero+

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա մաթեմատիկական խաղ է, որն աստիճանաբար բարդանում է: Ունի 120 փուլ, որոնց ընթացքում պետք է թվերն այնպես գումարել և հանել, որ ստացվի 0:

zero zero1 zero2

Magic  Sorter

Գինը՝ 2.99$ – անվճար

1-3 տարեկան երեխաների համար նախատեսված ուսուցողական խաղ է: Թվով 10 խաղերի միջոցով երեխան կարող է սովորել հաշվել, տարբերել գույները և ձեռք բերել այլ տարրական գիտելիքներ:

magic magic1

Merry Cubes HD

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը նույնպես երեխաների համար է: 2-7 տարեկան երեխաները խաղերի և տարբեր առաջադրանքների միջոցով կարող են միաժամանակ զվարճանալ և սովորել:

merry merry1