Google-ի ստեղծած DeepMind արհեստական ինտելեկտը շուրթերից կարդում է խոսքը

Google-ի և Օքսֆորդի համալսարանի գիտնականների համատեղ ստեղծած DeepMind արհեստական ինտելեկտը մեծ արագությամբ նոր ֆունկցիաներ ու կարողություններ է ձեռք բերում: Վերջերս փորձարկվեց նոր ֆունկցիա: Այն կարողանում է կարդալ շուրթերից: Գիտնականները ստեղծել են նոր նեյրոցանց, ներդրել նոր ալգորիթմ, որը ճանաչում է դեմքի արտահայտությունները և կարողանում է հասկանալ ու վերծանել հաղորդավարների խոսքը շուրթերի շարժումներից:

DeepMind-ը, BBC-ի Newsnight, BBC Breakfast և Question Time հաղորդումների վրա թեստավորվելով, 5000 եթերաժամ է «դիտել», որը կազմում է մոտ 120 հազար նախադասություն: Արդյունքում, DeepMind-ը 46.8% -ով ճշգրիտ է վերծանել, կարողացել է հասկանալ նույնիսկ այն բառերը, որոնք այնքան էլ սահուն չեն արտահայտել հաղորդավարները: Մինչդեռ մասնագետները խոսքը վերծանել են 12.4% ճշգրտությամբ:

Այս ալգորիթմն դեռ զարգացման փուլում է, գիտնականներն աշխատում են այն ավելի կատարելագործոլու ուղղությամբ և մոտ ապագայում նախատեսվում է այն հասանելի դարձնել բոլորին: