Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 30)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Toca Hair Salon 2

Գինը՝ 2.99$ – անվճար

Toca Hair Salon 2-ը ժամանցային խաղ է: Այստեղ հնարավոր է ունենալ սեփական գեղեցկության սրահը և 6 տարբեր կերպարների մազերը, համապատասխան գործիքների օգնությամբ, հարդարել, կտրել, ներկել, ստանալ տարբեր սանրվածքներ: Խաղը նաև պարունակում է մեծ թվով աքսեսուարներ արտաքին հարդարանքն ամբողջացնելու համար:

toca toca1 toca2

SAMURAI  PANDA

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա անիմացիոն սթիքերների փաթեթ է: Սամուրայի սաղավարտով պանդան կօգնի ավելի արտահայտիչ դարձնել ձեր նամակագրությունը: Փաթեթը ներառում է 20 անիմացիոն սթիքեր:

%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1 %d5%ba%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a11 %d5%ba%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a12

Pokerrrr  

Գինը՝ 2.99$ – անվճար

Պոկերի սիրահարները կգնահատեն այս հավելվածը: Հնարավոր է ընկերների հետ ստեղծել «Փակ ակումբ» և խաղալ միայն ակումբի անդամների հետ: Կախված, թե ինչ սարքավորումներով եք խաղում խաղի ձևը փոխվում է:

pokerrr pokerrr1 pokerrr2

Supermarket Management 2 (Full)

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում փոքրիկ խանութը կարող եք դարձնել մեծ սուպերմարկետ: Պետք է գոհացնել քմահաճ հաճախորդներին: 49 տարբեր բարդության փուլերի ընթացքում աստիճանաբար պետք է մեծածցնել բիզնեսը և կառավարել բոլոր գործերը:

supermarket supermarket1

Supermarket Management 2 HD (Full)

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա նախորդ խաղի HD տարբերակն է: Ավելի որակյալ, թարմացված դիզայնով: Խաղի էությունը նույնն է:

supermarkethd supermarkethd1

Moon Map Pro

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը լուսինի քարտեզն է, որի միջոցով հնարավոր է մոտիկից ուսումնասիրել լուսնի ամբողջ մակերեսը:

moon-map-pro moon-map-pro1 moon-map-pro2

Yum-Yum Letters

Գինը՝ 3.99$ – անվճար

Yum-Yum Letters-ը երեխաներին տառերը գրել սովորեցնելու համար է: Թրթուրը, ձյան ժպտացող փաթիլը և փափուկ սարդը, տարբեր մեթոդներով ու խաղերի միջոցով, կսովորեցնեն յուրաքանչյուր տառի ճիշտ գրելաձևը:

yum-yum yum-yum1