Beeline-ի բաժանորդները սոցցանցերից չեն ստանում կարճ հաղորդագրություներ

Beeline-ի բաժանորդները սոցցանցերից չեն ստանում կարճ հաղորդագրություներ

Հայաստանի առաջատար օպերատորներից մեկի՝  Beeline-ի բաժանորդները սոցցանցերի հաշիվ մուտք գործելու համար կարճ համարով հաղորդագրություններ չեն ստանում:  Սա առաջացրել է բազմաթիվ օգտատերերի դժգոհության ալիք, քանի որ ծառայության կասեցման մասին նախապես չի զգուշացվել: Այժմ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր չեն կարողանում մուտք գործել Facebook-ի և Twitter-ի հաշիվներ: Նշենք, որ  Twitter-ի դեպքում կարճ համարով հաղորդագրությունները երկփուլային մուտքի համար միակ տարբերակն է:

Թեև Beeline-ի պաշտոնական պարզաբանման մեջ նշվում է, որ խնդիրը զուտ տեխնիկական է և կապված է միայն Twitter-ի հետ է և մնացած բոլոր սոցցանցերից  բաժանորդները ստանում եմ կարճ հաղորդագրություններ, սակայն շատ օգտատերեր ահազանգում են, որ դեռ չեն կարողանում մուտք գործել հաշիվներ, քանի որ չեն ստանում կարճ հաղորդագրություններ:

Արդյունքում մի շարք օգտատերեր, ովքեր սոցցանցերի միջոցով նաև իրենց բիզնես հարաբերություններն ու բիզնես առաջխաղացումն են իրականացնում կանգնել են մեծ խնդրի առաջ: Թե երբ այս խնդիրը կկարգավորվի հայտնի չէ: Հստակ ժամկետ պարզաբանման մեջ չի նշվում: