Հավելվածներ պատրաստելու նոր գործիք Google-ից

Google-ը ներդրել է հավելվածներ պատրաստելու նոր գործիք: Բիզնեսի առաջխաղացման, շուկայի ընդլայնման համար կարող եք ինքնուրույն, արագ և հեշտ կերպով հավելվածներ պատրաստել App Maker –ի միջոցով::

z4-j7jr8siezq6qijxqogsp9zsap-sjbzmner8yag8smbqnk7pocufd8kt-yzc9oljrdgbsir6nln74s4dpfjmjieissd_b9pnlotfinaawf2gjfka5yw_xnzgeqyujp6_pfo9uq-1

Հավելվածի ներքին ծրագրային ենթակառուցվածքների, սերվերների, հնարավորությունների պլանավորման, մոնիթորինգի համար այլևս կարիք չի լինի անհանգստանալ, քանի որ դրանք կապահովի Google-ը: App Maker-ի mobile և web պատրաստի հավելվածները կծառայեն որպես հիմք, ըստ ցանկության, նպատակի ու ճաշակի, ինտերֆեյս ստեղծելու համար, որում հնարավոր է տեղադրել  G Suite հավելվածների տվյալները, Google Maps-ից քարտեզներ, կոնտակտներ, խմբեր և այլն: