Երկար սպասված նոր ֆունկցիա Netflix –ում

Netflix-ի ֆիլմերի ու հեռուստասերիալների մեծ մասն արդեն հասանելի է ներբռնման համար: Netflix-ը, օգտատերերի բազմաթիվ դիմումներից հետո, վերջապես ներդրել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս իր բաժանորդներին ներբռնել ֆիլմեր ու հեռուստասերիալներ՝ օֆլայն ռեժիմում դիտելու համար:

Այս ֆունկցիան անվճար է և հասանելի է բոլոր երկրների բաժանորդներին: Սակայն ավելի վաղ նշում էին, որ Netflix-ը միայն թույլ ինտերնետային կապ ունեցող երկրներում  կգործարկի ֆունկցիան: Ֆիլմերն ու հեռուստասերիալները կարող եք ներբեռնել և դիտել iOS և Android հավելվածների միջոցով: Ընդ որում, հավելվածը թույլ է տալիս ընտրել ձեր ցանկացած որակը:

netflix-d