Գործարկվել է Երևանի առաջին պանորամային քարտեզը

Գործարկվել է Երևանի առաջին պանորամային քարտեզը

Արդեն հնարավոր է տեսնել ու վիրտուալ շրջել Երևանի գրեթե բոլոր փողոցներով ու բակերով, գուցե գտնեք նաև ձեզ կամ էլ ձեր մեքենան: Թողարկվել է Երևանի առաջին պանորամային քարտեզը, որի միջոցով հնարավոր է հեշտորեն գտնել ցանկացած հասցե, տեսնել շրջակայքը: Քարտեզը հասանելի է 3 լեզուներով:

Հայաստանում մեկ ամսվա ընթացքում արվել է ավելի քան 12 հազար պանորամա: Քարտեզը թողարկել է Յանդեքս ընկերությունը, որն այս տարի հունիսին Հայաստանում ներդրեց իր տաքսի ծառայությունը, որից հետո մեկնարկեց պանորամային քարտեզի մասշտաբային աշխատանքները: Արդյունքում, այժմ օնլայն հասանելի է Երևանի մոտ 450կմ ճանապարհ:

Ի դեպ, որոշ օգտատերերի մոտ մտահոգության տեղիք է տվել այն փաստը, որ պանորամային քարտեզում տեսանելի են անցորդների  դեմքերը և մեքենաների համարները, որը կարող է անձնական տվյալների պաշտպանության խախտում համարվել: Սակայն ընկերության քարտեզագրման ծառայության ղեկավար Նիկոլայ Կալաշնիկովը նշել է, որ Հայաստանի օրենսդրությամբ չի պարտադրվում փակել անցորդների դեմքերը, իսկ հանրային պահանջի դեպքում հնարավոր է փակել դեմքերը մի քանի ժամվա ընթացքում:

Նունե Գրիգորյան