Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 5)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 5)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Anim8: 3D Character Animation Made Easy

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածը 3D անիմացիա պատրաստելու համար է: Այն նախատեսված է սկսնակների և անիմացիայով հետաքրքրվողների համար: Հավելվածը թույլ է տալիս պատրաստել պարզ ժեստերով  5 կերպար:

anim8-1 anim8

Animal Math Games for Kids

Գինը՝ 3.99$ – անվճար

Ուսուցողական խաղ է նախադպրոցական տարիքի երեխաների համար: Էմմա անունով մաթեմատիկայի փոքրիկ հետազոտողը երեխաներին կսովորեցնի մաթեմատիկական տարրական գիտելիքներ բազմազան խաղերի միջոցով: Հավելվածը պարունակում է շուրջ 100 խաղ:

animalmath animalmath1 animalmath2

Runtastic Sit Ups Ab Trainer & Counter Pro

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի օգնությամբ հնարավոր է նիհարել և ամրապնդել ողնաշարը: Նախատեսված է մարզումների համար, այն հաշվում է կքանստումների քանակը և նշում է, թե երբ է պետք դադարեցնել մարզումը ու հանգստանալ, այն նաև հաշվում է ձեր այրած կալորիաների քանակը: Հավելվածը պարունակում է մարզման 3 ծրագիր:

run run1 run3

Nighty Night Circus

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա երեխաների համար գիշերային ինտերակտիվ հեքիաթ է: Կրկեսի 8 տարբեր կենդանիներ, նախքան քնելը, կցուցադրեն իրենց լավագույն կրկեսային համարները, որից հետո երեխան կարող է լույսն անջատել և կենդանիներին քնեցնել:

nightynight nightynight1

Multiple Exposure – Double Exposure Camera

Գինը՝ 1.99$ – անվճար

Multiple Exposure-ի օգնությամբ հնարավոր է ստանալ մի քանի լուսանկարների հետաքրքիր համադրություններ: Հավելվածն առաջարկում է նաև 8 ֆիլտր:

multiple-exposure multiple-exposure1 multiple-exposure2