Երևանում «Ծրագրավորման ժամը» (Hour of Code) դեկտեմբերի 18-ին է

«Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը Երևանում տեղի կունենա դեկտեմբերի 18-ին «Այբ» ավագ դպրոցում: Հայաստանում այն կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ: Նպատակն է սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները`  խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում:

«Ծրագրավորման ժամին»  կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից: Ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ, անգլերենի տարրական իմացությունը բավարար է: Կարող եք գրանցվել այստեղ:

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի`աշխարհի 180 երկրներից: Նշենք, որ 2015-ին միջոցառմանը մասնակցեցին 5-18 տարեկան 250-ից ավելի մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից: Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN: