Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Junk Jack Retro

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը հատկապես դուր կգա Minecraft-ի տիպի խաղեր սիրողներին, քանի որ այն նույն ոճով է պատրաստված: Խաղի ընթացքում պետք է գտնել գանձեր և այդ ընթացքում հավաքել միավորներ ու պայքարել զոմբիների դեմ:

junkjack junkjack1

Photo & Video Collage Maker (Pro)

Գինը՝ 1.99$ – անվճար

Տեսանյութեր և նկարներ խմբագրող հավելված է,  պարունակում է 70 տարբեր կաղապարներ հետաքրքիր կոլաժներ պատրաստելու համար, կարող եք նաև հաստացնել կամ բարակացնել շրջանակների եզրերը, գունավորել և այլն: Իսկ տեսանյութ պատրաստելիս հնարավոր է ընտրել ցանկացած երգ, կտրել, տարբեր չափերի ու ֆոնտերով տեքստ ներդնել, իսկ վերջում կիսվել սոցցանցերում:

%d5%af%d5%b8%d5%ac%d5%a1%d5%aa %d5%af%d5%b8%d5%ac%d5%a1%d5%aa1 %d5%af%d5%b8%d5%ac%d5%a1%d5%aa2

Vintage  Scen

Գինը՝ 1.99$ – անվճար

Ռետրո ոճի նկարներ ստանալու համար կարող եք օգտվել այս հավելվածից: Պետք է պարզապես ընտրել ցանկացած ոճը և մատի մեկ հպումով ստանալ յուրօրինակ նկար և կիսվել Facebook, Twitter, Tumblr սոցցանցերում:

vintage vintage1 vintage2

KaleidaCam

 Գինը՝ 0.99$ – անվճար

KaleidaCam-ը հնարավորություն կտա հենց լուսանկարելու պահին նորովի տեսնել պատկերները տարբեր կտրվածքների միջոցով:

kaleidacam kaleidacam1 kaleidacam2