Հայտնի են Բաց տվյալների հաքաթոնի մրցանակակիրները

Հայտնի են Բաց տվյալների հաքաթոնի մրցանակակիրները

Դեկտեմբերի 3-4-ը Աղվերանում կայացավ բաց տվյալների երկօրյա հաքաթոն, որի նպատակն էր մշակել Հայաստանում առկա սոցիալական խնդիրների նորարար լուծումներ՝ օգտագործելով պետական հատվածի բաց տվյալները:

Հաքաթոնի մասնակիցներից կազմվել էր 7 խումբ, որոնցից յուրաքանչյուրը 2 օրերի ընթացքում հնարավորություն ունեցան աշխատել տվյալների բազաների, վիզուալիզացիայի գործիքների հետ, նաև մշակել բաց տվյալների վիզուալիզացիայի սեփական նախագծերը, որոնք հանձնեցին գնահատող հանձնաժողովի դատին: Արդյունքում, ընտրվեցին առաջին 3 մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը:

Այսպիսով, առաջին տեղում 2000 ԱՄԴ մրցանակով hosanq.info նախագիծն է, որը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ու հետևել էլեկտաէներգիայի ծախսի անհատական պատմությանը: 2-րդ և 3-րդ տեղերում, 1000 ական ԱՄԴ պարգևներով, harkatu.am և geoviz data նախագծերն են:

15327479_1050339598426325_7434810360820101969_n

itTrend-ի հետ զրույցում Կոլբա նորարական լաբորատորիայի ղեկավար Մարինա Մխիթարյանը պատմեց ակնկալիքների ու արդյունքների մասին,- «Մենք սպասում էինք որ կլինեն կանխատեսումային անալիզի գործիքներ կամ վիզուալիզացիան կլիներ ավելի ակնառու, բայց մասնակիցները փորձեցին գնալ այլ ճանապարհով, նոր լուծումներ գտան, որոնք հետագա մշակման կարիք ունեն և հույս ունեմ առաջիկա ամիսներին կդառնան կիրառելի ցանկացած քաղաքացու համար»:

Նշենք, որ Հաքաթոնը կազմակերպվել էր  «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

od-hackathon-1