ISTC Հետազոտական դրամաշնորհի հայտերի վերջնաժամկետը դեկտեմբերի 14-ն է

ISTC Հետազոտական դրամաշնորհի հայտերի վերջնաժամկետը դեկտեմբերի 14-ն է

ISTC Ինովացիոն կենտրոնը  ՁԻՀ-ի  և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է ISTC Համատեղ Հետազոտական Դրամաշնորհ Ծրագիրը (ISTC ՀՀԴԾ):  Նպատակը՝ ակադեմիայի և տնտեսության փոխարաբերության զարգացման խթանումն է, հետազոտությունների զարգացումն ու շուկայականացումն է։

ISTC-ն կաջակցի այն ծրագրերին, որոնք կիրականացնեն նորարարություն` նկարագրական փուլից մինչև փորձարկման, թեստավորման, համակարգերի վավերացման իրական աշխարհում, աշխատանքային պայմաններում:

Այն ուղղված է համեմատաբար հասուն նոր տեխնոլոգիաներին, գաղափարներին, գործընթացներին և բիզնես մոդելներին, որոնց պետք է վերջին զարգացման քայլը, որպեսզի հասնեն շուկա։

ISTC ՀՀԴԾ-ի շրջանակներում տրամադրվելու է՝

  • 6000 ԱՄԴ դրամաշնորհ 1 տարվա հետազոտական աշխատանքի համար
  • IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն
  • Աջակցություն առևտրայնացման ստրատեգիայի մշակման հարցում
  • Աջակցություն համատեղ միջզագային դրամաշնորհի դիմելու հարցում

Ծրագրին դիմելու պարտադիր պայամններին կարող եք ծաոթանալ այստեղ: Առաջին փուլին դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 14-ն է, հայտերը կարող եք ներկայացնել այստեղ:

ISTC ակսելերացիոն ծրագրերի ղեկավար Արեգ Գևորգյանի խոսքով ներկայումս Հայաստանում գիտական ու հետազոտական ուղղվածությամբ աջակցման ծրագրերը և ֆինանսավորման հնարավորությունները սակավաթիվ են և ծրագրի նպատակն է հետազոտական աշխատանքներին խթանել, ստեղծել հիմքեր դրանց հետագա ինքնուրույն գործունեության համար:

Նշենք, որ շուտով կհայտարարվի նաև երկրորդ ծրագիրը՝ ISTC Research Travel Grant-ը, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում մի քանի շաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել: