Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 8)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Pennies Mini

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի արագ և հեշտորեն կառավարել ձեր բյուջեն: Այն թույլ է տալիս մի քանի վայրկյանում ստեղծել ծախսերի բյուջե և կիսվել ընկերների և ընտանիքի անդամների հետ iMessage-ով:

pennies pennies1 pennies2

Sero

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա մինիմալիստական ոճով պատրաստված փազլ խաղ է: Այն ունի 60 մրցութային փուլ: Sero-ն գնդակ է, որի միջոցով պետք է հավաքել եռանկյունի անիմացիոն պատկերներ:

sero sero1 sero2

Huerons: A challenging Puzzle

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է հավաքել միևնույն գույնի բոլոր նշանները մեկի վրա, այնպես որ վերջում մնա միայն մեկը: Այստեղ կա 9 տիպի նշան: Ընդհանուր առմամբ խաղը բաղկացած է 125 փուլից:

huerons huerons1 huerons2

BlOCnog

Գինը՝ 1.99$ – անվճար

BLOCnog խաղի ընթացքում պետք է աղյուսներն այնպես սահեցնել, որպեսզի դրանք հասնեն նպատակակետին և ճանապարհին չբախվեն խոչընդոտների:

blocnog blocnog1

Jigsaw Wonder Puppies Puzzels for Kids

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղը նախատեսված է երեխաների համար, որի ընթացքում պետք է հավաքել շնիկների պատկերներով խճանկարներ: Խաղը պարունակում է 35 տարբեր շնիկների նկարներ, որոնք կարելի է հավաքել մոտ 180 համակցություներով:

jigsaw jigsaw1 jigsaw2