Instagram-ում կհայտնվեն նոր ֆունկցիաներ

Instagram-ում կհայտնվեն նոր ֆունկցիաներ

Instagram-ի հիմնադիրներից Քեվին Սիսթրոմը Instagram-ի բլոգում ներկայացրել է նոր ֆունկցիաներ, որոնք ըստ նրա կավելացնեն անվտանգությունն ու հարմարավետությունն օգտատերերի համար:

Instagram-ում հնարավոր կլինի կարգավորումներից անջատել ցանկացած գրառման մեկնաբանությունները: Եթե չեք ցանկանում, որ ձեր հրապարակումների տակ մեկնաբանություններ թողնեն այլ օգտատերեր, պարզապես կարող եք յուրաքանչյուր հրապարակման համար առանձին բացառել մեկնաբանությունները:

%d5%ab%d5%b6%d5%bd%d5%bf%d5%a1 %d5%ab%d5%b6%d5%bd%d5%bf%d5%a11 %d5%ab%d5%b6%d5%bd%d5%bf%d5%a12

Բացի այդ, արդեն հնարավոր կլինի հավանել մեկնաբանությունները: Այսուհետ, մեկնաբանության աջ անկյունում կավելանա հավանելու նշան փոքր սրտի տեսքով, որով կարող եք հավանել մեկնաբանությունները, ինչպես օրինակ Facebook-ում:

Ինչպես գիտեք, Instagram-ում հնարավոր է հաշիվը փակել և ձեր հրապարակումները կտեսնեն միայն ձեր հետևորդները, որոնց նույնպես դուք եք ընտրում: Իսկ եթե կան անցանկալի հետևորդներ, ապա հնրրավոր կլինի նրանց հեռացնել առանց արգելափակելու: Հեռացնելու դեպքում Instagram-ը նրանց այլևս ծանուցում չի ուղարկի, այլ պարզապես նրանք չեն տեսնի ձեր հրապարակումները:

Նշենք, որ այս ֆունկցիաները դեռևս հասանելի են միայն որոշ թվով օգտատերերի, բայց առաջիկա շաբաթների ընթացքում դրանք հասանելի կդառնան բոլորին: