Apple-ը հրապարակել է 2016-ի լավագույն հավելվածների ցանկը

Apple-ը հրապարակել է 2016-ի լավագույն հավելվածների ցանկը

Apple-ը հրապարակել է 2016-ի ընթացքում AppStore-ում ամենահայտնի, ամենաշատ ներբեռնված ու տարածված անվճար հավելվածների ցանկը: Առաջին հորիզոնականում է Էվան Շպինգելի ստեղծած Snapchat-ը, որն իր արդյունքներով գերազանցել է գլխավոր մրակից Facebook-ին: Ի դեպ,նախորդ տարվա հետ համեմատած Snapchat-ը 5-րդ հորիզոնականից միանգամից բարձրացել է առաջին հորիզոնական:

Ցանկում ընդգրկվել են նաև Netflix-ը, YouTube-ը: Այսպիսով ներկայացնում ենք Apple-ի ամենահեղինակավոր ու ամենահայտնի հավելվածների տարվա թոփ տասնյակը:

  1. Snapchat
  2. Messenger
  3. Pokémon GO
  4. Instagram
  5. Facebook
  6. YouTube
  7. Google Maps
  8. Pandora
  9. Netflix
  10. Spotify Music

Apple-ը նաև ներկայացրել է տարվա սեփական նախընտրությունը: Այսպիսով, iPhone-ի համար լավագույն հավելվածը Prisma-ն է, նկարների հայտնի խմբագրիչը, որը թողարկվելուն պես միանգամիծ մեծ տարածում է գտել:

iPad-ի համար լավագույն հավելվածը Sketchbook Motion-ն է: Ինչ վերաբերվում է Mac-ին, այստեղ գլխավորում է Bear հավելվածը: Հետաքրքրական է, որ Apple TV-ի համար ամենալավը համարվել է Twitter-ը, իսկ Apple Watch-ի համար  MySwimPro – Personal Swim Trainer մարզումների համար նախատեսված հավելվածը: