«Բաց խաղ» 2016 առաջնության արդյունքների ամփոփում

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած  DigiTalks  հանդիպման շրջանակում ամփոփվել են «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնության արդյունքները:

Այսպիսով, մինչեւ 18 տարեկան տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Marimba թիմը իր Get’n’Go խաղով, իսկ «Լավագույն խաղ» Scratch ծրագրով անվանակարգում՝ Մասրիկ թիմը իր Marvel & United Forses խաղով:

«Լավագույն դիզայն» անվանակարգին է արժանացել VAV թիմի SURVIVOR խաղը: Հաղթողները Ucom ընկերության կողմից ստացել են համապատասխանաբար 350 000, 160 000 և 200 000 դրամական պարգևներ:

opem-game1

18 տարեկանից բարձր տարիքային խմբում «Լավագույն դիզայն», «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթողներ են ճանաչվել B.H.H. թիմի Upper 8 և Gradius թիմի Vrun խաղերը: Նրանք Ucom-ի կողմից արժանացել են 270 000 և 200 000 դրամական պարգևների:

Խրախուսական մրցանակների են արժանացել Խաչիկ Առաքելյանը Parking խաղով, Արթուր Մարտիրոսյանը (Development of the best) ու Վահրամ Դարյանը (Animals Dreams)՝ Huawei ընկերությունից ստանալով սմարթֆոն հեռախոսներ:

Նշենք, որ «Բաց խաղ» 2016-ի մեկնարկը տրվել էր դեռևս ապրիլին: Մասնակիցներն այս ընթացքում 3 փուլ են հաղթահարել և մասնագիտական ժյուրիի անդամների խորհրդատվությամբ բարելավել իրենց խաղերը: Ժյուրիի կազմում ընդգրկված էին Ucom, PicArt,  X-Tech, Frismos, Triada, ViViFi, Underwater Apps ընկերությունների ներկայացուցիչները:

DigiTalks  միջոցառման ընթացքում մոտիվացիոն ելույթներով ու հաջողության պատմություններով հանդես են եկել խաղային ինդուստրիայի ներկայացուցիչները, «Բաց խաղ» առաջնության այս և նախորդ տարիների մասնակիցները: