Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 13)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Gismart Ukulele

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա հավայական քառալար ռեալիստիկ մինի կիթառ է, որը մատների հպումներով ու շարժումներով կարող եք նվագել: Հավելվածը պարունակում է նաև մեղեդիների շտեմարան ու նոտաներ: Հնչողության որակը բնականին շատ մոտ է:

guitar guitar1guitar2

Awesome Voice Recorder Pro

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա պրոֆեսիոնալ ձայնագրության համար լավ գործիք է: Այն, ըստ ընտրության, կարող է ձայնագրել MP3, WAV, M4A ֆորմատներով: Ձայնագրության տևողությունը անսահմանափակ է, նաև հնարավոր է քողարկված ձայնագրություն իրականացնել: Այն հասանելի նաև Apple Watch-ի համար:

voice-recorder voice-recorder1 voice-recorder2

Wanted Poster Pro

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է պատրասել զվարճալի  «Wanted» պոստերներ՝ օգտագործելով 8 տարբեր ոճեր: Տեղադրեք ձեր նկարը, ավելացրեք տեքստ և կիսվեք սոցցանցերում ընկերների հետ:

wanted wanted1 wanted2

The Cursed Ship, Collector’s Edition (Full)

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում աշխարհի ամենաշքեղ ու մեծ նավը անհետանում է և կտրվում է արտաքին աշխարհի հետ կապից, որի ուղևորներից մեկն էլ դուք եք: Երկու իրականություն խառնվել է իրար, կախարդականն ու իրականը տարբերել հնարավոր չէ: Պետք է փնտրել իրավիճակից դուրս գալու ելքեր, կատարել առաջադրանքներ, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և լուծել գլուխկոտրուկներ:

ship ship1

The Cursed Ship, Collector’s Edition HD (Full)

Գինը՝ 6.99$ – անվճար

Սա նախորդ խաղի HD տարբերակն է: Այս տարբերակը առավել հարմար է iPad-ով խաղալու համար: Թարմացված է, ավելի որակյալ է, իսկ խաղի էությունը և առաջադրանքները նույնն են:

shiphd shiphd1