Google-ը կհոգա ձեր ապահովության մասին

Google-ը կհոգա ձեր ապահովության մասին

Google-ը թողարկել է նոր հավելված, որը կօգնի չանհանգստանալ մտերիմներից լուր չունենալու դեպքում և կտա ապահովության զգացում: Անհրաժեշտության դեպքում, հնարավոր է ցանկացած պահի իմանալ մտերիմների գտնվելու վայրի մասին, նաև հաղորդել ձեր կորդինատները:

Trusted Contacts-ը Google-ի նոր անվճար հավելվածն է, որն արագ ծանուցումներ է ուղարկում ձեր  ընտրած մարդկանց ձեր գտնվելու վայրի մասին, ինչպես նաև տեղեկացնում, թե որտեղ են նրանք, եթե անգամ սմարթֆոնն անջատված է կամ էլ չեք կարող օգտվել դրանից:

trusted-contacts

Հավելվածը բեռնելուց հետո պետք է ավելացնել ձեր ցանկալի մարդկանց կոնտակտները վստահելի անձանց ցանկում: Այդ ցանկում ընդգրկված մարդիկ կարող են ցանկացած պահի ստուգել ձեր գտնվելու հասցեն: Եթե դուք հայտնվել եք վտանգավոր իրավիճակում և վայրում, ապա կարող եք արագ ծանուցել նրանց՝ ուղարկելով կորդինատներ կամ էլ օգնության ազդանշան:

Վստահված անձինք էլ, անհանգստության դեպքում, կարող են հարցում ուղարկել ձեզ տեղեկություն ստանալու համար: Եթե մի քանի րոպեների ընթացքում դուք չարձագանքեք հարցմանը, ապա հավելվածը ավտոմատ կերպով նրանց կտեղեկացնի, նույնիսկ եթե ձեր սմարթֆոնը օֆլայն է կամ էլ լիցքաթափվել է ու անջատված է: