TSD Flex Smart Watch՝ հայկական արտադրության առաջին խելացի ժամացույցը

TSD Flex Smart Watch՝ հայկական արտադրության առաջին խելացի ժամացույցը

«Technology & Science Dynamics TSD» ընկերությունը ներկայացրել է  հայկական առաջին խելացի ժամացույցը:  Հայկական արտադրության TSD Flex Smart Watch-ն արդեն հնարավոր է ձեռք բերել:

Առաջին հայկական խելացի ժամացույցը 53.2 x 47 x 15.9մմ չափի է, այն գործում է Android 5.1 օպերացիան համակարգով, ունի 1,3 ԳՀց հաճախականությամբ MTK6580M պրոցեսոր, 512Մբ օպերատիվ հիշողություն, ներքին 8 Գբ հիշողություն: Տեսախցիկը 5 Մպ է, մարտկոցը՝ 400 մԱ/ժ:

Նշենք, որ TSD Flex Smart Watch-ի գինը 95.000 դրամ է։ Մինչ այս, հունիսին Technology & Science Dynamics TSD ընկերությունը ներկայացրել էր հայկական արտադրության առաջին  սմարթֆոնը՝ ArmPhone-ը: